Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչի է հանգեցնում ազգային իրավունքների համար ուժով չպայքարելը

Ինչի է հանգեցնում ազգային իրավունքների համար ուժով չպայքարելը
09.03.2025 | 09:02

Ցեղասպանական գործողություններն ու էթնիկ զտումները աշխարհի տարբեր հատվածներում ներկայիս սուր հակամարտային բազմաբևեռ աշխարհակարգում իր ոչարևմտյան արժեհամակարգերով դառնում են, ըստ էության, անպատժելի։ Բուչա, Արցախ, Մյանմար, իսկ հիմա Սիրիա, ինչպես նաև աշխարհի այլ կետերում` տարբեր ինտենսիվության։

Հուսամ` հայերը տեսնում են, թե ինչ կարող է իրենց սպասվել մոտ ապագայում և դասեր են քաղում, թե ազգային իրավունքների համար ուժով չպայքարելը, չզինվելն ու պատշաճ կռվելու պատրաստ չլինելը ինչին կարող է հանգեցնել։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ